«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» ֆիլմի պրեմիերան` «Մոսկվա» կինոթատրոնում

«Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» ֆիլմի պրեմիերան` «Մոսկվա» կինոթատրոնում
21.03.2013 | 12:44

Մարտի 22-ին, ժամը 19-ին` «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, թուրքագետ Լուսինե Սահակյանի «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը ներկայացնում է 18-րդ դարում Օսմանյան կայսրությունում բռնի իսլամացված («թուրքացված») Համշենի հայության սերունդների ներկա վիճակը:
«Այսօր նրանք հիմնականում ապրում են ներկայիս Թուրքիայի Ռիզեի և Արդվինի, Էրզրումի, Սաքարիայի նահանգներում, ինչպես նաև Ստամբուլում և այլ քաղաքներում,- ասում է Լուսինե Սահակյանը:- Ֆիլմում տեղ են գտել բացառիկ դրվագներ Համշենի հայկական երբեմնի հզոր իշխանության, մշակույթի մասին, ինչպես նաև մեկնաբանված է բռնի իսլամացման օսմանյան քաղաքականությունը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ցեղասպանության մի տարատեսակ: Ռիզեի և Արդվինի նահանգներում կատարված նկարահանումների հիման վրա ներկայացվում են համշենցիների այսօրվա մշակույթը` երգարվեստն ու պարը, սովորույթները, լեզուն, նաև կենցաղն ու զբաղմունքը, ինքնության հետ կապված նրանց ընկալումներն ու ժողովրդագրական պատկերը»:
Հիշեցնենք, որ «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» ֆիլմն արժանացել է Հոլիվուդում անցկացվող «Արփա» միջազգային կինոփառատոնի Արմին Վեգների անվան հեղինակավոր մրցանակին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2267

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ